Ազգային Ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է TRIPP-ի շուրջ Միացյալ Նահանգների ու Հայաստանի պայմանավորվածություններին՝ ասելով, որ դրանք որևէ երկրի դեմ ուղղված չեն, այդ պայմանավորվածությունները Հայաստանի շուրջ ռիսկերը նվազեցնելու նպատակ ունեն: Խորհրդարանի նախագահը նշել է, որ TRIPP-ը հնարավորություն է տարածաշրջանի բոլոր երկրների, ներառյալ Իրանի համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան