Արևմտյան մի շարք պետություններ սկսել են տարհանել Իրանում իրենց դեսպանատների անձնակազմին և քաղաքացիներին՝ այդ երկրում ստեղծված իրավիճակի սրման ֆոնին:
Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին «անհապաղ լքել Իրանը»՝ երկրում զանգվածային բողոքի ցույցերի և Վաշինգտոնի կողմից հնարավոր հարվածների ֆոնին: Սպիտակ տունն ամերիկացիներին խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում փնտրել անվտանգ վայրեր, առաջարկել է դիտարկել Իրանից ցամաքային ճանապարհով հեռանալու հնարավորությունը՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։
Ավելի վաղ Կանադայի կառավարությունն էր նման կոչով ու խորհրդով դիմել Իրանում գտնվող իր քաղաքացիներին:
Ըստ AFP-ի աղբյուրների տեղեկությունների՝ Ֆրանսիան նույնպես տարհանել է իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից՝ իրավիճակի արագ սրման պատճառով։ Այնուամենայնիվ, դիվանագիտական առաքելության մի մասը մնում է Թեհրանում քաղաքացիներին օգնելու համար:
Շվեդիան իր քաղաքացիներին խորհուրդ է տրվել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ արդեն այդ երկրում գտնվողներին՝ հնարավորինս շուտ հեռանալ։
Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել ռուսաստանցիներին պահպանել նախազգուշական միջոցառումները։
Թեհրանն էլ իր հերթին մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության վերաբերյալ՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա կատարված հարձակումներից հետո։