Չորեքշաբթի՝ հունվարի 14-ին, Իրանի իշխանությունները, ինչպես նախկինում հաղորդվել էր, նախատեսում են մահապատժի ենթարկել 26-ամյա Էրֆան Սոլթանիին, որը մասնակցել էր բողոքի ցույցերին: Նա մեղադրվում է «Ալլահի դեմ պատերազմ մղելու» համար, ինչը Իրանում մահապատիժ է ենթադրում:
Tasnim գործակալությունը հունվարի 13-ին հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարությունը հայտարարել է մի քանի ցուցարարի առաջին մեղադրանքները ներկայացնելու մասին:
Արձագանքելով որոշ ցուցարարների կախաղանի միջոցով մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրություններին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ խիստ միջոցներ» կձեռնարկի, եթե Իրանում ակտիվիստների նկատմամբ մահապատիժ իրականացվի։
Reuters-ը, վկայակոչելով Իրանի իշխանությունների անանուն ներկայացուցչին, հաղորդել է, որ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 18000-ը ձերբակալվել են։