Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին մեր երկրի արտաքին գործերի նախարարությունում բողոքի հայտագիր է հանձնվել, որում խոր վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության եթերում Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների համար: Ռուս քարոզիչը եթերում Հայաստանին սպառնացել էր «հատուկ ռազմական գործողությամբ»: Հայաստանում կարծում են, որ նրա այդ հայտարարությունները կապված են ՀՀ-ում սպասվող ընտրությունների հետ. նպատակը՝ պատերազմի սպառնալիքով ապահովել 5-րդ շարասյան հաջողությունը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան