Տոն օրերին ուժեղացված ծառայություն են իրականացրել պարեկները, փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները: Պարեկները ստուգել են ավելի քան 9 հազար մեքենա՝ 261-ի անվադողերը եղել են ամառային, վարորդներից 417-ը՝ ոչ սթափ: Գրանցվել է 810 Ճանապարհատրանսպորտային պատահար: Իսկ շտապօգնությունը միայն Երևանում մոտ 1800 կանչ է սպասարկել:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան