Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը ավելանում է: Վարչապետն իր աջակցություն ու զորակցությունն է հայտնել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին, նշել, որ Եկեղեցին կբարենորոգվի նաև Քահանա Հայրե՛րի օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացող բոլոր քահանաներին։ Պետության ղեկավարը ընդգծել է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան