Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին որոշում է ստորագրել, որով Ազգային անվտանգության աշխատակիցների է պարգևատրել։
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Միհրան Գարբուզյանը և սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալի-շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Ռոման Սահակյանը։
Շնորհակալագրով են պարգևատրվել ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ-բաժանմունքի պետ, փոխգնդապետ Միքայել Աբելյանը և վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Հայկ Խաչատրյանը։