Հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. պարոն Նիկոլա Նիկոլովի հետ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային հարցերը։
Նշել եմ, որ Հայաստանը հետևողականորեն կգործադրի առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ համաժողովը դառնա բնապահպանության ոլորտում կարևոր որոշումների կայացման, ինչպես նաև միջազգային օրակարգում առաջնահերթությունների ամրապնդման և ռազմավարական փաստաթղթերի մշակման արդյունավետ հարթակ։
Զրույցի ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ոլորտային այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկել ենք ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համագործակցության խորացման, կլիմայական քաղաքականությունների իրականացման շրջանակում փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և կարողությունների զարգացման հնարավորությունները։
Կարևորել ենք երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ հատկապես կայուն զարգացման, հարմարվողականության և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։
Վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ երկխոսությունն ու աշխատանքային համագործակցությունը՝ փոխշահավետ ծրագրերի առաջմղման և գործնական արդյունքների ապահովման նպատակով»,- գրել է նա։