Փարիզում հանդիպել են Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկել են ռուսական ագրեսիային հակազդելու՝ Ուկրաինայի հնարավորությունները, երկրին դիվանագիտական և պաշտպանական աջակցությունը:
Այնուհետև տեղի են ունեցել Կիևի դաշնակիցների բանակցությունները: Նախքան հանդիպումը հրապարակվել էր կոալիցիայի համատեղ հայտարարության նախագիծը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից հնարավոր նոր հարձակման դեպքում, տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք ենթադրում են ռազմական, հետախուզական և այլ աջակցություն, պատժամիջոցներ, հնարավոր հրադադարի մոնիթորինգ, ներառյալ՝ Միացյալ Նահանգների ներգրավմամբ։
Ակնկալվում է, որ Զելենսկին Փարիզում կհանդիպի նաև Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Մանրամասները՝ տեսաշարում։