ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայում գործողություն իրականացնելիս միջազգային իրավունքի նորմերը չպահպանելու համար: Նրա խոսքով՝ Վենեսուելայի ապագան մնում է անորոշ և մեծ մտավախություններ է առաջացնում: ՄԱԿ-ը Վենեսուելայի բոլոր քաղաքական ուժերին «ներառական ժողովրդավարական երկխոսության» կոչ է անում՝ երկրի ապագան որոշելու համար, նշել է Գուտերեշը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան