Հայաստանում կացության կարգավիճակ ստանալ կամեցող օտարերկրացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Հայաստանում ապաստան հայցողների թվում շատ են Իրանի, Իրաքի, Ուկրաինայի, Սիրիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի քաղաքացիները։ Որպես պատճառ՝ առաջին հերթին մատնանշում են, որ մեր երկիրը անվտանգ ու ապահով են համարում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն էլ դյուրացնում է գործընթացը։ Այն շուտով ամբողջությամբ առցանց կլինի։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան