Նիկոլ Փաշինյանը երեկոյան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է եղել Ճրագալույցի պատարագին, որը մատուցել է եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Օրդոյանը: Պատարագին մասնակցել են նաև Կառավարության ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք նշել են, որ եկեղեցու բարենորոգումն անհրաժեշտություն են համարում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան