Բարի օր, սիրելի հայրենակիցներ, ձեզ համար ունենք շատ, շատ, շատ լավ լուր։ Այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ հունվարի ութից ինն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովից տաք ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում, այս օրերի հետ համեմատ, կբարձրանա 17-ից 20 աստիճանով»,-նշել է նա։