Վենեսուելայի Գերագույն դատարանը վճռել է, որ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները՝ պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի՝ գերված լինելու պատճառով։
Այդ մասին ասվում է Սահմանադրական պալատի որոշման մեջ, որը VTV հեռուստաալիքի եթերում կարդացել է դրա նախագահը:
Դատարանը վճռել է, որ ստեղծվել է արտակարգ իրավիճակ և ֆորս-մաժոր, որոնք նախատեսված չեն ուղղակիորեն մայր օրենքով, սակայն սպառնում են երկրի կայունությանը, ազգային անվտանգությանը և երկրի մարմինների գործունեությանը:
Վենեսուելայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության պայմաններում իշխանությունը փոխանցվում է փոխնախագահին:
Անձամբ Ռոդրիգեսը նախօրեին ԱՄՆ-ի հարվածներից հետո հայտարարել է, որ Վենեսուելան երբեք չի վերադառնա գաղութային վիճակին: Նա Վաշինգտոնից պահանջել է անհապաղ ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել պաշտպանել երկրի բնական պաշարները:
Տեղեկացնենք՝ հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ կհրավիրվի Վենեսուելայի հարցով:
Նիստ անցկացնելու առաջարկով հանդես է եկել Վենեսուելան:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հայտնել էր՝ ԱՄՆ-ը հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային. Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ միասին գերվել է և դուրս է բերվել երկրից: