Այսօր վաղ առավոտից Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին հասցվել են ավիահարվածներ, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը: Քաղաքում լսվել են պայթյուններ, հրդեհներ են բռնկվել, ամբողջ թաղամասեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ենթադրվում է, որ հարվածները հասցրել է Միացյալ Նահանգները:
Լրատվամիջոցների տվյալով՝ թիրախավորվել են այդ թվում՝ գեներալիսիմուս Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան, Ֆորտ Տիունա նավահանգիստը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է ցամաքային գործողություններ իրականացնել Վենեսուելայում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձերի ֆոնին, ներառյալ՝ պատժամիջոցների ընդլայնումը, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը և ավելի քան երկու տասնյակ հարվածներ նավերի ուղղությամբ, որոնք ենթադրաբար ներգրավված են Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: