Հունվարի 2-ին՝ ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին:
Այրվել են Jeep մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: