• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Առաջին անգամ Նոր տարին դիմավորեցինք խաղաղության պայմաններում. Վարդանյան Բաց հարթակ․ Առաջին անգամ... 21:15
Բաց հարթակ. Շատ եկեղեցիներ վերածվել են «Հայաստան» դաշինքի շտաբների. Ստեփանյան Բաց հարթակ. Շատ եկեղեցիներ... 20:48
Կալանքներ, դատավորներ, վստահություն․ ինչ տվեց արդարադատության տարին Կալանքներ, դատավորներ, վստահություն․ ինչ... 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:4531 Դեկ, 2025

«ՀՀ-ն մերը չէր, հիմա այլևս մերն է». վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը. 
 
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
 
Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհեր չունենք սկսած 2024 թվականի մարտից, արդեն ավելի քան 22 ամիս։
 
Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ Հայաստանի ժողովրդի, այսինքն՝ Ձեր կողմից 2021 թվականի արտահերթ ընտրություններում Կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը պատվիրակված ռազմավարության իրականացում։
 
Այդ ռազմավարությունն արտահայտված է Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ և կապված է հայ ժողովրդի պատմությունն ընթերցելու և վերընթերցելու, նրանում անթեղված ուղերձները փնտրելու և գտնելու, այդ ուղերձներն իրական կյանքի կիրառելի գիտելիք դարձնելու մեր նորահայտ գործելակերպի հետ։
 
Մեզ մեղադրում էին այդ պատմությունը փոխելու դավադրության մեջ։
 
Մինչդեռ մեր նպատակը Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր։
 
Մեր նպատակն ի վերջո նահատակ ժողովրդի մեզ արտապատվիրակված դերակատարումը հաղթահարելն էր և բազում զոհերի ու զոհողությունների գնով մենք հասել ենք այդ նպատակին։
 
Մեզ մեղադրում էին մեր ինքնության դեմ գործելու մեջ, մինչդեռ մենք տեսանք ակնհայտը, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությու՛նն է մեր ինքնությունը և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայերին հրավիրեցինք տեսնել այն ակնհայտ իրողությունը, որ պետությունն ուժեղացնելու օրակարգն ինքնությունն ուժեղացնելու օրակարգ է։ Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնությունը։
 
Մեզ մեղադրում էին, թե ուրանում ենք պատմական Հայաստանը, թե ուրանում ենք մեր պատմությունը, մինչդեռ մեր քաղաքականությունները մեր պատմությանն ի վերջո ականջալուր լինելու արդյունք են, որը մեզ ասում է․ «Մի կրկնեք, հերիք է կրկնեք ինձ»։
 
Իրական Հայաստանի գաղափարախոսության ներշնչողը պատմական Հայաստանն է, որի ճակատագիրը մեզ ասում է․ «Մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստան»։
 
2021 թվականին մենք ասում էինք «Ապագա կա՛», այսօր ասում ենք՝ ապագան այսօր է և այսօր մենք ապրում ենք այն ապագայի մեջ, որի համար դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, քվեարկել եք 2021 թվականին։ 2025 թվականն այդ խաղաղ ապագայի, խաղաղության առաջին լիարժեք օրացուցային տարին է։
 
Մենք ոչ միայն ձևակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում։
 
2025 թվականին իմ միջազգային երկկողմ պաշտոնական հանդիպումների աշխարհագրությունն աներևակայելի է։ ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, Ղազախստանի նախագահ, Արաբական միացյալ էմիրությունների նախագահ, Ադրբեջանի նախագահ, Տաջիկստանի նախագահ, Հռոմի պապ, Եվրոպական խորհրդի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի կանցլեր, Ճապոնիայի վարչապետ, Բելգիայի վարչապետ, Վրաստանի վարչապետ, Էստոնիայի վարչապետ, Ալբանիայի վարչապետ:
 
Այս բոլոր հանդիպումներում մենք մի նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանը դիրքավորել որպես լիարժեք անկախ և ինքնիշխան պետություն, որ խնամակալության կարիք չունի, այլ կարող է հասկանալ ինքն իր կարիքներն ու հարցերը, կարող է ինքը կայացնել իր հարատևության, հարատևության և ոչ թե գոյատևության համար անհրաժեշտ որոշումներ։ Եվ մենք հասել ենք այդ նպատակին։
 
Մեզ մեղադրում են թուրքասիրության և ադրբեջանամետության մեջ, մինչդեռ մեր խնդիրն է՝ սեփական աչքերով տեսնել ու ճանաչել մեր տարածաշրջանն ու միջավայրը և թույլ չտալ, որ մեր տարածաշրջանին առերեսվելու մեր պատմական, այո՛ արդարացված վախերն օգտագործվեն մեզ կառավարել խաղացնելու, ինքնուրույն ու ինքնիշխան լինելու մեր կամքը կոտրելու համար։ Եվ մենք հասել ենք այդ նպատակին․ Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ։
 
Դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի հետ երկկողմ առևտրի առաջին նշաններն են ի հայտ գալիս, ապրանքի ձեռքբերման առաջին խոշոր դեպքերն են արձանագրվել։
 
Սա գրվող պատմություն է մի նոր և սա խաղաղության պատմություն է։
 
Այդ պատմության առաջին արարի կուլմինացիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն էր․ 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հրավիրված գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի հետ Հռչակագիր ընդունեցինք, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Թրամփը։
 
Մեր ներկայությամբ երկու երկրների Արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը, որի տեքստի համաձայնեցման մասին մենք և պաշտոնական Բաքուն հայտարարել էինք դեռ 2025 թվականի մարտին։
 
Դրանից առաջ՝ 2024 թվականի օգոստոս–հոկտեմբերին, երկու երկրների փոխվարչապետների կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվեց, որը երկու երկրներում էլ հետագայում վավերացվեց՝ ստանալով իրավական բարձրագույն ուժ։
 
Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափում ստորագրված և վավերացված առաջին փաստաթուղթն է, որն իրականում խաղաղության անկյունաքար է։ Այդ փաստաթղթում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրվում է որպես երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման բազային սկզբունք։
 
Սա է իրական խաղաղության միակ բանաձևը․ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ճանաչել խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով, որովհետև ցանկացած այլ բանաձև անվերջանալի և արյունահեղ բանավեճի է վերածվելու, թե որն է Հայաստանի Հանրապետությունը և որն է Ադրբեջանի Հանրապետությունը։ Այդ բանավեճը վերջ ու ավարտ չէր ունենալու։
 
Այս է պատճառը, որ 2025 թվականի մարտին հայտարարեցի Ղարաբաղյան շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Այստեղ առանցքայինն այն է, որ թե այս, թե 2022 թվականի հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված և իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն։
 
Սա կարևոր նրբություն է։ Մեզ մեղադրում են միակողմանի զիջումների գնալու մեջ։ Ճշմարտությունն այն է, որ մենք ոչ մի, բացարձակապես ոչ մի զիջման չենք գնացել, մենք գնացել ենք մեր պետության հարատևության օրակարգի հետևից, մենք գնացել ենք մեր պետության շահի հետևից։
 
«Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չի» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է, մինչդեռ պետության և քաղաքացու գիտակցությունն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է»։ Այո՛, մեր նահատակների կյանքի գնով, այո՛, մեր տառապանքների ու զրկանքների գնով և այդպիսով ավելի թանկագին, այդպիսով սիրելի, քան որևէ այլ բան, որովհետև ոչ այլ ինչ է, քան իրականացած երազանք։ Հայաստանի Հանրապետությունը մեր իրականացված երազանքն է և մենք այսօր ապրում ենք մեր երազանքի մեջ։
 
Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ,
 
Մենք հասել ենք ապագային և մենք ապրում ենք ապագայի մեջ, և մենք այլևս չենք հայտնվելու անցյալում։ 2026 թվականը մեր այսօրվա ապագայի գեղեցիկ շարունակությունն է լինելու։
 
Մի քանի րոպեից մենք կդիմավորենք Նոր տարին՝ արձանագրած լինելով բարձր տնտեսական աճ։ Այսպիսով՝ ձեզ հետ միասին կատարած կլինենք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու 2021 թվականի ընտրություններում մեր առաջադրած խնդիրը։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով։ 2025 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները 30 տոկոսով ավելին են, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեի եկամուտները։
 
Սա՝ ձեր շնորհիվ, Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողների, այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր չեն մոռանում տրամադրել կամ պահանջել հսկիչ դրամարկղային կտրոն։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Դուք այն վեմն եք, որի վրա հիմնված է մեր հայրենիք–պետությունը։
 
Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող մարդկանց շնորհիվ է, որ րոպեներ անց կսկսի գործել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որի համար մինչև 18 տարեկանների և 65–ից բարձր թոշակառուների փոխարեն կվճարի պետական բյուջեն։
 
Սա նշանակում է կենսաթոշակառուների կենսամակարդակի էական աճ է տեղի ունենալու, որովհետև ակնհայտ է, որ թոշակառուների մեծագույն և առաջնային ծախսերը կապված են առողջապահության հետ և հիմա նրանց այդ ծախսերն էականորեն և շոշափելիորեն նվազելու են։ Իսկ թոշակառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարն ավելանալու, հասնելու է 20 տոկոսի, նույնը նաև նպաստառուների պարագայում։
 
2026 թվականին կավարտենք 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը և անմիջապես կսկսենք հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի, ինչպես նաև առնվազն 100 արվեստների դպրոցների, մարզադպրոցների, մարզական կենտրոնների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը։ Ակադեմիական քաղաքի մեգանախագիծը մտել է գործնական փուլ և ծրագրի իրագործման տեմպերը կմեծանան։
 
Ի՞նչ ունեմ ասելու այն մարդկանց, ովքեր շարունակում են ապրել սոցիալական վատ պայմաններում։ Նրանց հարցի լուծման մեր ռազմավարությունը պարփակված է հանրահայտ հետևյալ ասույթի մեջ․ «Եթե ուզում ես կերակրել մարդուն, ոչ թե ձուկ տուր նրան, այլ սովորեցրու ձուկ որսալ»։ Աշխատունակ մարդն իր ապրուստը պետք է հոգա իր աշխատանքի միջոցով։ Եթե աշխատում ու չի կարողանում իր ապրուստը հոգալ, ուրեմն աշխատանքը բավարար չափով արդյունավետ չէ և մենք մարդուն պետք է աջակցենք, օգնենք՝ որպես աշխատող իր արդյունավետությունը բարձրացնելու, արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու հարցում, և սա նույնպես կրթության ու կրթական ճանապարհ է։
 
Ցանկացած ոլորտի ցանկացած հարցի վերաբերյալ Կառավարությունն ունի երեք լուծում՝ առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն։ Կրթությունը մեզ համար պետք է դառնա և դառնում է ազգային կենսակերպ ու մտածելակերպ, ինչն առանցքային է արտաքին և ներքին, տնտեսական և սոցիալական ցանկացած հարց լուծելու համար։
 
Այս ռազմավարության շնորհիվ այսօր Հայաստանում 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ուսուցիչ ու շարքային զինծառայող կա։ Սա Իրական Հայաստանի իրական քաղաքացու իրական ձեռքբերումն է։
 
2026 թվականին արտահայտվելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վերելքը։ Մայիսին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերին՝ Կենսաբազմազանության COP–17 գագաթնաժողովը։ Հայաստանը հյուրընկալելու է մի քանի տասնյակ երկրների ղեկավարների և հարյուրավոր երկրների պատվիրակների։
 
2026 թվականը տնտեսական ու ներդրումային մեծ աշխուժություն է խոստանում, որովհետև մեկնարկելու է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, որն ինստիտուցիոնալ կդարձնի Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Մի դարակազմիկ և տարիներ առաջ աներևակայելի թվացող իրադարձություն։
 
2026 թվականի կարևորագույն իրադարձությունը, սակայն, Ազգային ժողովի՝ հունիսին կայանալիք հերթական ընտրություններն են։ Այդ ընտրություններում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անշրջելիորեն պետք է տեր կանգնի իր ստեղծած խաղաղությանը, իր վերահաստատած պետությանը, իր, այսինքն՝ ժողովրդի իշխանությանը։
 
Ընտրությունները կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական և ժողովուրդը կհաղթի, Հայաստանի Հանրապետությունը կհաղթի։ Ապագան կհաղթի, որն այսօր է, այստեղ է, հիմա է։
 
2026 թվականը լինելու է համախմբման ու միասնության տարի։ Այնպիսի միասնության, որի առանցքում Հայաստանի Հանրապետությունն է, նրա միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, նրա քաղաքացու, ազատ, բարեկեցիկ և երջանիկ ապրելու իրավունքը, Հայաստանի Հանրապետության անկախությունը և պետական շահը։
 
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ»։
Դիտումների քանակ429
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սոթքի հանքի աշխատանքը, նոր ջրագծերի կառուցումը, 300-ից ավելի շինհրապարակները, Սևանա լիճ թափվող ջրերը 20:3002 Հնվ, 2026
  • Միջամտության դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի թիրախները. Ղալիբաֆ 20:0502 Հնվ, 2026
  • Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. կան տուժածներ 19:5602 Հնվ, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Մարտի 1-ի, Վարդան Ղուկասյանի, Սերժ Սարգսյանի, այլ գործերի մասին 19:3702 Հնվ, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի շենքի. տուժածների թիվը հասնում է 19-ի 19:1702 Հնվ, 2026
  • ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին 19:0102 Հնվ, 2026
  • Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով. ՀԷՑ 18:4802 Հնվ, 2026
  • Մարդու իրավունքները 2025-ին․ խնդիրներ, մարտահրավերներ և համակարգային փոփոխություններ 18:2102 Հնվ, 2026
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը 18:0302 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 17:2402 Հնվ, 2026
  • Ամրագոտին վթարի ողբերգական ելքը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ 16:3002 Հնվ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 304 մլն դրամի հարկ է վճարել 16:2102 Հնվ, 2026
  • Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին 15:5802 Հնվ, 2026
  • Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց 15:0402 Հնվ, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանին 14:4502 Հնվ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է 14:4002 Հնվ, 2026
  • Մաքրվում և մշակվում է Սևան-Մարտունի ճանապարհը 14:2302 Հնվ, 2026
  • Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև 14:0102 Հնվ, 2026
  • Հունվարի 3-4-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով 13:4802 Հնվ, 2026
  • Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի 13:3602 Հնվ, 2026
  • Առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են. ՀԷՑ-ը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում 13:1702 Հնվ, 2026
  • Արգենտինայի Կորդոբա քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել 13:0502 Հնվ, 2026
  • Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց, 387 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն 12:2702 Հնվ, 2026
  • Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ 12:1102 Հնվ, 2026
  • Ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ամբողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում 12:0502 Հնվ, 2026
  • Միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր 11:4502 Հնվ, 2026
  • Սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11:2902 Հնվ, 2026
  • Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ 11:1002 Հնվ, 2026
  • Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին 11:0202 Հնվ, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:5702 Հնվ, 2026
  • Ձնառատ ցիկլոնը հեռանում է, կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն. Սուրենյան 10:4902 Հնվ, 2026
  • Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 3 տուժած հոսպիտալացվել է 10:3902 Հնվ, 2026
  • Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:2402 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի քանի մարզերում ձյուն է տեղում 10:1502 Հնվ, 2026
  • Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում. Փաշինյան 10:0002 Հնվ, 2026
  • Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ. կան տուժածներ 22:2001 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 22:0001 Հնվ, 2026
  • 1 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն. ՓԾ-ն՝ Երևանի բնակարաններից մեկում հրդեհի մասին 21:5501 Հնվ, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխություն 21:2101 Հնվ, 2026
  • ԶՈՒ նվագախմբի տոնական կատարում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 20:5401 Հնվ, 2026
  • Բաց հարթակ․ Առաջին անգամ Նոր տարին դիմավորեցինք խաղաղության պայմաններում. Վարդանյան 20:3001 Հնվ, 2026
  • ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները 20:1101 Հնվ, 2026
  • Պատերազմի մասին խոսակցությունները Սյունիքում էլ չկան՝ Սիսիանից Մեղրի և Նռնաձոր 19:4001 Հնվ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 396 մլն դրամի հարկ է վճարել 19:2701 Հնվ, 2026
  • Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ. թիրախում էներգետիկան է. Զելենսկի 19:0801 Հնվ, 2026
  • Կիբեռհանցագործությունը՝ բիզնես. ինչպե՞ս տարբերել իրականությունը կեղծիքից 19:0001 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 18:5701 Հնվ, 2026
  • Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ 18:0501 Հնվ, 2026
  • Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է 17:4201 Հնվ, 2026
  • ՄԱԶԾ 30-ամյա գործունեությունը Հայաստանում 17:0001 Հնվ, 2026
  • Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին 16:4401 Հնվ, 2026
  • Ամստերդամում Ամանորի գիշերը պատմական եկեղեցի է այրվել 16:0801 Հնվ, 2026
  • Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ․ ՓԾ 16:0101 Հնվ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ ՓԾ 15:5801 Հնվ, 2026
  • Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածից․ վարչապետը՝ Ամանորյա շոուի մասին 15:4501 Հնվ, 2026
  • Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը 15:1901 Հնվ, 2026
  • Առաջիկա երկու օրը սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի 14:1801 Հնվ, 2026
  • Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ավելի քան 20 խաղաղ բնակչի մահվան մասին 13:3401 Հնվ, 2026
  • Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կա տուժած 13:1301 Հնվ, 2026
  • Բանակային դիրքեր տանող ճանապարհներին հատուկ տեխնիկան աշխատում է շուրջօրյա ռեժիմով 12:5401 Հնվ, 2026
  • Հունվարի մեկի խաղաղ առավոտ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:3101 Հնվ, 2026
  • Իրանը Գրոսսիին կոչ է արել արձագանքել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին 11:4801 Հնվ, 2026
  • Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:3401 Հնվ, 2026
  • Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 10:1601 Հնվ, 2026
  • Հունվարի 1-ի եղանակային կանխատեսումները 00:3601 Հնվ, 2026
  • «ՀՀ-ն մերը չէր, հիմա այլևս մերն է». վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը 23:4531 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակը հիմա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 23:4431 Դեկ, 2025
  • Խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար 23:2431 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 23:1231 Դեկ, 2025
  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական ուղին. ոլորտը՝ 2025-ին 22:5531 Դեկ, 2025
  • Մարտահրավերների և հնարավորությունների տարի. 2026-ի մասնագիտական կանխատեսումները 22:4231 Դեկ, 2025
  • Հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում․ ՆԳՆ 22:2731 Դեկ, 2025
  • 2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 22:1631 Դեկ, 2025
  • Օպերային թատրոնի մեծ դահլիճում էլ համերգ կար, միջանցքում էլ, նկուղում էլ․ Փաշինյան 22:0831 Դեկ, 2025
  • Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլևս չկա կրակոց և չունենք զոհեր․ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը 21:5931 Դեկ, 2025
  • Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է․ Շիրակի մարզպետի աշխատակազմ 21:5731 Դեկ, 2025
  • Al Jazeera-ն Նիկոլ Փաշինյանի տեսանյութով է կիսվել 21:5231 Դեկ, 2025
  • «Եվրոպայում մեծ վստահություն կա Հայաստանի նկատմամբ». Աղաջանյան 21:3331 Դեկ, 2025
  • Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը, և մենք առաջնորդվում ենք այս գիտակցումով. ՆԳ նախարար 21:0531 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Տրամադրությունը՝ սահմանին. զինծառայողների գլխավոր մաղթանքը խաղաղությունն է 21:0031 Դեկ, 2025
  • 2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ․ Սուրեն Պապիկյան 20:3331 Դեկ, 2025
  • Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար. ԲՏԱ նախարար 20:0731 Դեկ, 2025
  • Ամանորյա սնունդը զորամասերում և բանակային դիրքերում 19:4731 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Վենեսուելայի ռազմատեխնիկական համագործակցության դեմ 19:3531 Դեկ, 2025
  • 2025-ի գյուղատնտեսական տարին և պետական աջակցության ծրագրերի արդյունքները 19:2131 Դեկ, 2025
  • Հանձնառու ենք կատարելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունները. Գալուզին 19:0331 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Դեպի Հանրապետության հրապարակ մեքենաների մուտքը կսահմանափակվի | 31.12.2025 19:0031 Դեկ, 2025
  • Ուժեղացված հերթապահությունը հանրապետության ճանապարհներին շարունակվելու է նաև տոնական օրերին 18:4031 Դեկ, 2025
  • Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է պատրաստում. WELT 18:1231 Դեկ, 2025
  • «Խորհրդավոր է՝ ես պաշտպանում եմ հայրենիքը, ընտանիքս՝ ապահով տոնում Նոր տարին». մաղթանքներ սահմանից 18:1131 Դեկ, 2025
  • Հրազդանի կիրճում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 26-ամյա Լիլիթ Երմալովյանի դիակը 17:4731 Դեկ, 2025
  • «Տրանսգազ» ընկերությունը 2025-ի հունվար-հունիսին 3 մլրդ 297 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3031 Դեկ, 2025
  • «Կրկնվող ժպիտ դեռ չեմ տեսել». Ամանորի նվերներ՝ վարչապետի ու տիկնոջ անունից 17:0931 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ամանորը Սփյուռքում. ռեպորտաժներ Սիրիայից ու Լիբանանից | 31.12.2025 17:0031 Դեկ, 2025
  • Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի 16:5231 Դեկ, 2025
  • Լիբանանահայերը Ամանորին ընդառաջ օգնության ձեռք են մեկնում կարիքավորներին 16:5131 Դեկ, 2025
  • Թող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձը 16:4031 Դեկ, 2025
  • Ինչպես են հալեպահայերը նախապատրաստվում Նոր տարին դիմավորելուն 16:3031 Դեկ, 2025
  • Արարատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան 16:2231 Դեկ, 2025
  • Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը 16:0631 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015