Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին ընդգծել են, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ տարանցման սակագների հարցն օպերատիվ լուծելու համար:
Միջազգային լրահոսը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: