Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի գալիք նախագահություն, 2025թ. ընթացքում առաջնորդել է միջազգային ջանքերը կենսաբազմազանության պահպանման օրակարգի առաջմղման գործում՝ տարբեր միջազգային հարթակներում կազմակերպելով բարձր մակարդակի միջոցառումներ։ Այդ մասին հայռնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպել է բարձր մակարդակի միջոցառումներ՝
-
Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի,
-
Վիեննայում ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի,
-
Նիցցայում ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովի,
-
Նյու Յորքում ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի,
-
Սեվիլիայում Զարգացմանն ուղղված ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի,
-
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի,
-
Դոյահում Սոցիալական զարգացման 2-րդ համաշխարհային գագաթնաժողովի,
-
Պանամայում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի օժանդակ մարմինների նստաշրջանների,
-
Բրյուսելում ՄԱԾԶ գրասենյակի կազմակերպած հանդիպման,
-
Բելեմում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP30),
-
Նայրոբիում ՄԱԿ-ի Բնապահպանության 7-րդ համաժողովի,
-
ինչպես նաև «Երևանյան երկխոսության» շրջանակներում։
Վերոհիշյալ միջոցառումների ընթացքում քննարկումների առանցքում են եղել Երևանում 2026թ․-ին կայանալիք Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին համատեղ վերանայմանը, կոնվենցիայի կիրարկման համար ֆինանսական միջոցների հավաքագրմանը, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների առաջնորդությանը վերաբերող հարցերը։
Բացի այդ, միջազգային հարթակներում բարձրացվել են կենսաբազմազանությանը, կլիմային, հիդրոլոգիական շղթային և հողերին վերաբերող մարտահրավերների դեմ պայքարում սիներգիզմի, կանանց դերակատարմանը, բնության վրա հիմնված լուծումներին և այլ խնդիրների առնչվող հարցեր։