Ռուսերեն, ասորերեն, հունարեն, քրդերեն, եզդիերեն, ուկրաիներեն. պետությունը աջակցում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին ուսումնասիրման, մշակութային միջոցառումների անցկացման հարցում. արձանագրվել է Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի նոր զեկույցում: Ազգային փոքրամասնությունների համար կան արտոնություններ, նշվում է, որ կառավարությունն արագ է արձագանքում բարձրացված խնդիրներին: Համայնքների ներկայացուցիչներն ունեն նաև առաջարկներ:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։