ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ամփոփել 2025 թվականը:
Հայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել «Երևանի ուրարտական ժառանգություն» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հուշարձանները:
Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը։
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում։