Թուրքիայի իրավապահ մարմիններն իրականացրել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություն՝ կանխելու Սուրբ Ծննդյան և Նոր տարվա միջոցառումների ընթացքում հնարավոր հարձակումները։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի դատախազությունը:
Կառույցի տեղեկատվության համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 115 անդամ է ձերբակալվել: Նրանք ծրագրել են հարձակումներ իրականացնել Թուրքիայի ոչ մուսուլման բնակչության շրջանում՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական միջոցառումների ընթացքում։
Գործողության ընթացքում առգրավվել է հրազեն, զինամթերք, սարքավորումներ։