ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է քաղաքացիներին:
«Շնորհավոր բոլորի Սուրբ ծնունդը, այդ թվում արմատական ձախակողմյան սրիկաների, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց վատ է հաջողվում»,- գրել է Թրամփը The Truth Social-ի իր էջում:
«Իրականում մենք ունենք ֆոնդային բորսայի ռեկորդային մակարդակ, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր ցուցանիշներ, գնաճի բացակայություն և ՀՆԱ-ի 4,3% աճ, ինչը երկու կետով բարձր է սպասումներից»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Նրա խոսքով՝ իր սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ-ին ապահովել են «տրիլիոնավոր դոլարների տնտեսական աճ ու բարգավաճում և հուսալի ազգային անվտանգություն:
«Մեզ նորից հարգում են, միգուցե այնպես՝ ինչպես երբեք նախկինում չեն հարգել»,- ամփոփել է ԱՄՆ առաջնորդը: