Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները Գլխավոր հետախուզական ծառայության և Միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպված գործողություն են իրականացրել ալ-Մուադամիա քաղաքում գտնվող «Իսլամական պետութուն» ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկում՝ ձերբակալելով Դամասկոսում դրա առաջնորդին և նրա օգնականներին։ Այդ մասին հաղորդել է սիրիական SANA գործակալությունը։
Ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Թահա ազ-Զաաբին է: Առգրավվել են պայթուցիկ սարքավորումներ և զենքեր։
Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հաստատել էր երկրի հանձնառությունը՝ պայքարելու Իսլամական պետության դեմ և ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։ Գերատեսչությունը կոչ էր արել Միացյալ Նահանգներին և միջազգային կոալիցիայի անդամ պետություններին՝ միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։