Թուրքիան ձգտում է վերադարձնել գրեթե 10 տարի առաջ Ռուսաստանից ձեռք բերած С-400 համակարգերը՝ ԱՄՆ-ի բարեհաճությունը շահելու և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով: Այդ մասին գրել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վաշինգտոնը տևական ժամանակ է՝ պնդում է, որ Անկարան հրաժարվի այդ հրթիռներից, ինչը հանգեցրեց ԱՄՆ պատժամիջոցներին և 2019 թվականին Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելուն: C-400-ից հրաժարվելը կարող է ճանապարհ հարթել պատժամիջոցները չեղարկելու և ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը վերականգնելու համար՝ գրում է պարբերականը: