ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմաոլորտ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: