Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որից լրագրողները փորձում էին պարզել՝ արդյոք քննարկումներ կա՞ն TRIPP նախագծին Ռուսաստանի ներգրավվածության մասով:
Ռուբինյանը տվեց բացասական պատասխան:
«Չէ, նման քննարկումներ չկան»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Ռուսաստանից ասել են՝ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP երթուղում ռուսական մասնակցության հարցը, Ռուբինյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ նման քննարկում չկա:
«Սիրելինե՛րս, ուզո՞ւմ եք, 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»,- հայտարարեց նա: