Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր է ստորագրվել: Հենց այդ փաստը մատնանշելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այցը համարում է պատմական: Մերցը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։
Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Կանցլերը նշել է, որ Գերմանիան կաջակցի Հայաստանի դիմակայունությանը, ինքնիշխանությանն ու էներգետիկ անկախությանը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: