ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով:
«Վարչապետը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:
Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Գերմանիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: