Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
«Մեր ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ էր հասցնում, բայց բելառուս բռնցքամարտիկը նույնպես ամրակազմ էր ու արժանի պայքար մղեց։
Այսուհանդերձ Բաչկովի մեծ փորձն ու որակները նրան հնարավորություն տվեցին հերթական անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ»,- ասվում է հաղորդագրությունում։