Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ եվրոպական կողմը 2 հիմնական առաջնահերթություն ունի՝ Ուկրաինային աջակցությունը և Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։
«Մենք հասկանում ենք, թե ինչ վտանգ է մեզ սպառնում, և ինչու այլևս ժամանակ չունենք վարանելու: Ֆինանսական աջակցությունը կօգնի Ուկրաինային դիմակայել, և դա կարևոր քայլ է եվրոպական պաշտպանության համար»,- շեշտել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա կրկնել է, որ եվրոպական պատժամիջոցները լուրջ ազդեցություն ունեն Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։
«Վճռական ենք՝ ուժեղացնելու Մոսկվայի վրա ճնշումը և ստիպելու նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- շարունակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ ցանկանում են ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով աջակցել Կիևին:
«Մինչ Ուկրաինան ջանքեր է գործադրում խաղաղության համար, Ռուսաստանը ծաղրում է դիվանագիտությանը և ուժեղացնում հարձակումները»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը: