Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները փակուղի են մտել տարածքային հարցերի պատճառով։
Նրա խոսքով՝ Դոնբասի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Նախագահը նշել է, որ ամերիկյան ծրագրի որոշ դրույթներ շոշափում են զգայուն հարցեր, ինչպիսիք են անվտանգության երաշխիքները և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողությունը։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը առանձին համաձայնագիր է ակնկալում արևմտյան դաշնակիցներից, առաջին հերթին ԱՄՆ-ից՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ «Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը նորից պատերազմ սկսի, ի՞նչ են անելու մեր գործընկերները», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը Լոնդոնում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ընթացքում կարևոր է Եվրոպայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև միասնությունը։ Ըստ Ռոյթերսի՝ Զելենսկին այցի ընթացքում փորձելու է աջակցություն ստանալ եվրապական դաշնակիցներից՝ ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնության համատեքստում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ պատժամիջոցների վերջին փաթեթից հետո Ռուսաստանի տնտեսությունը սկսել է տուժել, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «թերահավատ է» Ուկրաինայում պատերազմի ավարտի ամերիկյան ծրագրի որոշ դրույթների հետ կապված՝ առանց հավելյալ մանրամասնելու։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան