Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:
Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում: