Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ-ԻԻՀ Զբոսաշրջության բնագավառում համագործակցության 5-րդ տեխնիկական նիստը, որին ներկա գտնվեց Իրանից ժամանած Անուշիրվան Բանդփեյը, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալը, իր գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են կոմիտեից։
Նիստին մասնակցեց նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին վերջին զարգացումները զբոսաշրջության ոլորտում, երկու երկրների զբոսաշրջային հոսքերի մեծացմանը միտված քայլերը, համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման վայրի ընտրությունը։