Գազայի հատվածի վերաբերյալ ամերիկյան ծրագրից հրաժարվելը հսկայական ձախողում կլինի աշխարհի համար՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը: Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման համար անհրաժեշտ է պաղեստինյան հուսալի քաղաքացիական և ոստիկանական կառույցների առկայություն, իսկ Գազայի վերահսկողությունը պետք է փոխանցի պաղեստինյան մասնագիտացված կոմիտեին:
Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժերին աջակցելու համար՝ չնայած Իսրայելի դիմադրությանը: