Ապառազմականացման վերաբերյալ Իսրայելի պահանջները Սիրիայի համար վտանգավոր իրավիճակ են ստեղծում՝ հայտարարել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան Դոհայի համաժողովում:
«Դամասկոսը պնդում է, որ պահպանվի Իսրայելի հետ 1974 թվականի համաձայնագիրը, որը գործում է արդեն ավելի քան 50 տարի. այս կամ այն իմաստով դա հաջողված համաձայնագիր է։ Իսրայելի հետ սահմանին ապառազմականացված բուֆերային գոտի ստեղծելու մասին խոսակցությունը վտանգավոր է։ Հարց է առաջանում, թե ով է ապահովելու այդ գոտու անվտանգությունը, ով է կառավարելու այն, եթե այնտեղ չլինի Սիրիայի բանակի և անվտանգության ծառայությունների ներկայությունը, դա տրամաբանական մտահոգություն է»,- նշել է նա։