Մոսկվա-Պհուկետ չվերթի Boeing 777 ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել, պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անձնակազմը հայտնել է առաջին (ձախ) շարժիչում հրդեհի և մարման աշխատանքի մասին և խնդրել վերադառնալ մեկնման օդանավակայան»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ինքնաթիռում 412 ուղևոր կա։