ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներում կշնորհի Տեխաս նահանգից դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին՝ «կաշառակերության և դավադրության դաշնային գործով»: Ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել շուրջ 600 000 դոլար կաշառք ստանալու համար՝ Ադրբեջանի համար նպաստավոր օրենսդրության ընդունման աջակցելու նպատակով։
Թրամփը Truth Social-ի իր էջում գրել է, որ անվերապահորեն ներում է շնորհում Կուելյարներին՝ պնդելով, որ Բայդենը հարձակվել է արդարադատության համակարգի վրա և իր քաղաքական հակառակորդների դեմ: