Ավստրիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստից առաջ հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկրների միջև բարեկամական, եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումը:
Քննարկվել են նաև տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված միջոցառումները։ Կողմերն անդրադարձել են տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ու հաղորդակցությունների ոլորտներում նախագծերի իրականացման հեռանկարներին։
Նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակում սերտ համագործակցությունը շարունակելու կարևորությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը դրական ներդրում է տարածաշրջանային համագործակցության մեջ։