2026 թվականի հիմնական խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններին տեր կանգնի խաղաղությանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը արձանագրեց՝ խորհրդարանական հերթական ընտրությունների մասով ունեն լավատեսություն:
«Ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չէ, դա իր խաղաղությունն է, իր զավակների, ընտանիքի, թոռների, ծոռների խաղաղությունն է, և սա մեծագույն տուրք է բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին՝ անկախ նրանից, թե մեր պատմության որ շրջանում են այդ նահատակությունը և զոհողությունը տեղի ունեցել»,- ասաց նա՝ ամփոփելով ելույթը: