Ուկրաինային ՀՕՊ նոր միջոցների տրամադրումը կլինի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը՝ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նախարարները կքննարկեն ՀՕՊ համակարգերի տրամադրման ջանքերը։ Այդ համակարգերում օգտագործվող հակաօդային պաշտպանության միջոցների և կալանիչ հրթիռների փոխանցումն Ուկրաինային ՆԱՏՕ-ի կարևոր գերակայությունն է»,- ասել է Ռյուտեն:
Նա ընդգծել է, որ ԱԳ նախարարները ոչ թե փորձելու են համաձայնության հասնել նոր մատակարարումների շուրջ, այլ մտածել, թե ուրիշ ինչ կարող են անել Ուկրաինայի համար: