Աշխատում ենք միասին վիզաներից ազատ ճամփորդությունների հնարավորություն բերել Հայաստանում: Մենք նշեցինք, որ անցյալ ամիս փոխանցել ենք վիզաների ազատականացման շուրջ գործողությունների ծրագիրը: Այդ մասին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մասնակցությամբ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև շատ հայեր են ապրում ԵՄ երկրներում, և մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ ԵՄ երկրներ՝ այցելելու իրենց ընտանիքներին ու բարեկամներին»,- ասաց նա:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նաև ընդգծեց, որ դիմակայունության ուղղությամբ աշխատանքի առումով ԵՄ ֆոկուսը հիմնականում ԼՂ փախստականների ուղղությամբ է: Միաժամանակ աշխատանք է իրականացվում տրանսպորտային զարգացում ապահովելու, թվային էներգետիկ կապեր ստեղծելու ուղղությամբ: