Ռուսաստանի նախագահն այցելել է Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետերից մեկը։ Կրեմլից հայտնում են, որ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և այլ պաշտոնյաներ Վլադիմիր Պուտինին են ներկայացրել մարտի դաշտում իրավիճակը:
Զեկուցվել է Դոնեցկի, Զապորոժիեի ուղղություններում առաջխաղացման և Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքը, նաև Պոկրովսկը գրավելու մասին: Ուկրաինական կողմը չի հաստատել այս տեղեկությունները:
Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինը նաև հրահանգել է անհրաժեշտ ամեն ինչով ապահովել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը ձմեռվա համար: