Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանում TRIPP նախագիծը դիտարկում է ավելի լայն համատեքստում՝ որպես ճանապարհ, որը կկապի Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ: Կոսը նշել է, որ ԵՄ-ն այդ հարցով բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Մենք ունենք նաև մեր գաղափարները: Մենք բանակցություններ ենք վարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի իմաստ չունի, որ մենք դա անենք մաս-մաս: Բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ ներգրավվածությունը շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես 42 կիլոմետր երկաթուղի կառուցելը»,- նշել է Կոսը:
Պաշտոնյան հիշեցրել է, որ քննարկումները վերաբերում են ոչ միայն այդ երկաթուղուն, այլև ամբողջ ենթակառուցվածքին, որը կապ կապահովի արևելյան և արևմտյան ուղղություններով: Կոսն ընդգծել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն համալիր և ոչ հատվածական։