Սամվել Շահրամանյանը դատարանում վիճարկում է պատմության դասագրքում «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման հրամանագիրը» նախադասությունը։ Դատական նիստում նրա ներկայացուցիչը պնդել է, որ տեղեկությունն ամբողջությամբ չի ներկայացվել։ Դասագրքի հեղինակի խոսքով՝ Ղարաբաղի տեղեկատվական շտաբի տարածած լուրը 2023-ի սեպտեմբերի 28-ին տարածվել է բոլոր լրատվամիջոցներով, և որևէ մեկն այդ լուրը չի հեռացրել։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան