Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
.jpg)

