Երևանում օդի որակի վատթարացման դեմ պայքարը չափազանց բարդ, բայց լուծելի խնդիր է: Հայտարարել է քաղաքապետը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Տիգրան Ավինյանը նշել է, որ որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ միայն մարտի կեսերից: Հիմնական պատճառը, ըստ մասնագիտական գնահատականների, ոչ թե մարդկային գործոնն է, այլ՝ աշխարհագրական դիրքը:
Գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ ռեպորտաժում: