Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։ Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում: