Նոյեմբերի վերջին ուրբաթ օրն ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում, նշվում է որպես սև ուրբաթ: Վիճակագրությունը փաստում է, որ այդ օրը առևտրի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում: Ավանդաբար ամենամսյա միջինից ավելի առևտուր է արվում նաև դեկտեմբերին, հատկապես՝ Ամանորի նախաշեմին: Բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ տարվա վերջին երկու ամիսն ակտիվ են լինելու առևտրի տեսանկյունից: Սակայն, մինչև այդ էլ՝ տարվա առաջին տասն ամսում մեր երկրում կատարված մանրամեծածախ առևտուրը նախորդ տարվանից 18.5 տոկոսով ավելի է եղել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: