Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ Մոսկվային փոխանցել են Ուկրաինայում խաղաղության ծրագրի «հիմնական պարամետրերը», որոնք համաձայնեցվել են այս շաբաթ՝ Ժնևում՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում։
Պեսկովի խոսքով՝ այդ ծրագիրը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնեցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա:
Պեսկովի խոսքով՝ քննարկվելու է նաև այն հարցը, թե արդյոք ծրագիրը պետք է հավանության արժանանա ՄԱԿ-ի կամ առանձին երկրների մակարդակով: Կրեմլի ներկայացուցիչը չի մեկնաբանել առանձին կետերը: